Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Եվրամիության դիրքորոշումը մնում է նույնը

Եվրամիության դիրքորոշումը մնում է նույնը
11.12.2013 | 12:28

Եվրամիություն-Ադրբեջան համագործակցության խորհրդի նիստից հետո Բրյուսելում համատեղ մամուլի ասուլիսում Եվրամիության պատվիրակության ղեկավար, Եվրամիությունը մինչև տարեվերջ նախագահող Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը նշել է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը Եվրամիության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է: Մենք ողջունում ենք նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը: Ոգևորիչ է, որ նրանք համաձայնել են շարունակել բանակցությունները և առաջիկա ամիսներին նորից հանդիպում ունենալ»,- ասել է Լինկյավիչուսը: «Եվրամիության դիրքորոշումը մնում է նույնը: Հակամարտող կողմերի միջև հիմնական բանակցողը Մինսկի խումբն է: Մենք կփորձենք ավելին անել նրանց աջակցելու համար և օգնել փոխվստահություն կառուցել երկու կողմերի միջև»,- ասել է Լիտվայի արտգործնախարարը: Նա խոր մտահոգություն է հայտնել ագրեսիվ հռետորաբանության աճի համար՝ նշելով, որ այն սրում է լարվածությունը, խանգարում հակամարտության կարգավորման ջանքերին:

Դիտվել է՝ 973

Մեկնաբանություններ